Միլիոնավոր կյանքեր, Millions of lives

 

image

 

 

Ինգա և Անուշ Արշակյաններ — Ապրելու ապրիլ

image

Համլետ Հարությունյան-Մեղեդի(Վիդեո)

Composer-Hamlet Harutyunyan
Arrangement-Hamlet Harutyunyan
Video by Artur Martirosyan
Mix-Karen Avagyan
All rights reserved © 2013

Մեծ մարդիկ Հայաստանի և հայերի մասին

Դարեհ Առաջինը հայերի մասին`

«Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին միայն հնարավոր է բաժանել»:

Նանսենը հայերի մասին`

«Հայ ժողովրդի պատմությունը շարունակական փորձ է, փորձ է գոյատևման համար»:

Թուրք գեներալը հայ զինվորների մասին`

«Ղարաքիլիսայի ճակատամարտը ժամանակակից պատմության հազվադեպ էջերից է: Հայերն ապացուցեցին, որ կարող են լինել լավագույն զինվորները»:

Գամզատովը հայերի մասին`

«Հայերը մարդիկ են, ովքեր գիտեն, թե ինչպես դարերով պահպանել և սերնդեսերունդ փոխանցել հարգանքը ձեռագրի, իսկ երբեմն էլ արյամբ գրված գրքի նկատմամբ: Դա մշակույթի մի հսկայական ցուցանիշ է և իր արմատների նկատմամբ տածած սիրո հիմնավոր ապացույց»:

Լինչը հայերի մասին`

«Բոլոր մասնագիտություններում` առևտրում, արհեստներում և հանրային ծառայության բնագավառում հայերը չունեն մրցակիցներ, և բնագավառի գործունեության կշիռը լիովին իրենց ձեռքերում է»: 

Անրի Բարբյուսը հայերի մասին`

«Եթե ​​բաժանենք դրվագների այն բոլոր ողբերգությունները, որոնք մարդկությունը տեսել է իր ամբողջ գոյության ընթացքում, ապա դրանցից վատագույնը, անկասկած, հանդիսանում է հայ ժողովրդի չարչարանքը:»:

Մարշալ Լենգը հայերի մասին`

«Հայաստանը քաղաքակրթության օրրանն է»:

Էուիբիկուն հայերի մասին`

«Շատ տաղանդավոր ազգ է, որը նույնիսկ օտարության մեջ հրաշքներ է գործել»:

Բրանդեսը հայերի մասին`

«Հայ ժողովուրդը անընդհատ և ամենուր եղել է օգտակար, ստեղծագործող եւ արդյունավետ տարր»:

Ներուդան Հայերի մասին`

«Երևանը` կառուցված հրաբխային տուֆից, թերևս ամենագեղեցիկ քաղաքն է աշխարհում »:

Mount_Ararat

Բուրգի ստորոտը դրա հիմքն է

burgՄեր հասարակության մեջ թյուր կարծիք է ձևավորվել, թե մարդիկ ոչինչ չեն որոշում և իրենցից ոչինչ կախված չէ` կարծելով, թե հասարակությունը պետության բուրգի ստորոտում է: Սակայն քչերն են հասկանում, որ բուրգի ստորոտը դրա հիմքն է, որի բացակայության կամ թույլ լինելու դեպքում բուրգը կամ կքանդվի, կամ էլ կմնա անկայուն: Դեռևս 18-րդ դարի լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Ժակ Ռուսոյի կողմից ձևակերպվեց ժողովրդին պատկանող սուվերենության գաղափարը, որն իր մարմնավորումը գտավ Ֆրանսիայում 1789 թ.-ին ընդունված  «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում»: Տասնյակ տարիների ընթացքում ժողովրդի սուվերենության գաղափարն ընդունվեց և ձևակերպվեց աշխարհի բոլոր զարգացած երկրների սահմանադրություններում: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ժողովրդի ինքնիշխանություն հասկացությունը: Ընդհանուր առմամբ ներկայումս այդ գաղափրը ենթադրում է, որ երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, վերջինս իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով` ձևավորելով ներկայացուցչական մարմիններ: Այսինքն, ըստ էության, մենք մեր իշխանությունն իրականացնում ենք ընտրությունների օրերին ստացված քվեաթերթիկում մեր նախընտրած թեկնածուին, քաղաքական կազմակերպությանը ընտրելու և կամ հանրաքվեների միջոցով: Այս դեպքում անբացատրելի է այն երևույթը, երբ մարդիկ, ստանալով քվեաթերթիկը, սահմանադրությամբ իրենց տրված իրավունքն իրականացնելու փոխարեն ընտրում են, օրինակ, Չակ Նորիսին` չգիտակցելով, որ այդ քայլով իրենք հրաժարվում են իրենց իշխանությունից: Հարցի պատասխանը թերևս մեկն է. մենք, չիմանալով մեր ունեցած այդ իրավունքի մասին, մեր իշխանությունն իրականացնելու փոխարեն հրաժարվում ենք դրանից: Այնպես որ բարձր իրավագիտակցության մակարդակ ունեցող հասարակությունը զարգացած և կայուն երկրի հիմնական գրավականն է: Միշտ հիշենք մի բան. հասարակությունը բուրգի ոչ թե ստորոտն է, այլ դրա հիմքը:
Հեղինակ` Համլետ Հարությունյան

United Armenia-ի գովազդը համացանցում


Ashampoo_Snap_2013.05

Իսկ ո՞րն է մեր գաղափարը…

73075890_voprosՀայրենասիրություն, հայրենիքի համար անձնազոհություն, պայքար պայծառ ապագայի համար. այս և այլ տիպի <<ճոռոմ-ճոռոմ>> խոսքեր ամեն օր լսում ու տեսնում ենք համացանցում: Վերջին ժամանակաշրջանում շատ հաճախ կարելի է տեսնել այսպես ասած «համացանցի հայերնասերների», ովքեր հոդված կարդալիս շաաատ ուշադիր են կարդում, որպեզի վերջինիս մեջ գոնե մի սխալ գտնեն կամ հոդվածի բովանդակության հետ չհամաձայնվելու դեպքում չմտածեն խոսելու ընթացքւմ էթիկայի կանոնների պահպանման մասին ու իրենց բացասական կարծիքը հայտնեն դրա վերաբերյալ: Շատ են նաև այդ «հայրենասերների» մեջ մարդիկ, ովքեր անընդհատ պայքարում են, իրենք էլ չգիտեն ինչի դեմ: Շատ լավ գիտակցում եմ, որ այս հոդվածի մեկնաբանություններն էլ զերծ չեն լինելու այդպիսի «պայքարներից»: Մի բան միայն կարելի է ստույգ ասել. Հայաստանը, այս փոքրիկ, 30 մլն տարածք ունեցող, տնտեսապես ոչ շատ զարգացած Հայաստանը մի բանի կարիք ունի` համախմբվածության, ինչը իհարկե չի նկատվում: Բոլորը ինչ-որ խնդիրներից են խոսում, սակայն այդ խոսողների երևի միայն մեկ կամ երկու տոկոսն է փորձում ինչ-որ կերպով այդ խնդիրները լուծել: Մեկս մյուսին ենք մեղադրում, մեկս մյուսին ենք «փնովում»(բառը ուղղակի շատ տեղին է), սակայն շատ քչերն են գիտակցում, որ մեր խնդիրների լուծումը մեկ միասնական գաղափարի շուրջ համախմբվելն է և այդ գաղափարը իրագործելը: Սակայն այս պարագայում մնում է մի հարց. իսկ ո՞րն է մեր գաղափարը:
United Armenia blog.
Հեղինակ` Համլետ Հարությունյան

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ. ռեժիսոր` Նոնա Մինասյան

20 Մայիսի, 2013 2 comments

800px-Yerevan_State_Institute_Of_Theater_And_CinematographyԵրևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ընդունելությանն ընդառաջ նկարահանված գովազդային հոլովակ, որում ներկայացված է, թե որ մասնագիտությունները կարող եք սովորել այնտեղ: Ռեժիսոր` Նոնա Մինասյան, օպերատոր` Ռազմիկ Փաշիկյան:
Հոդվածը` Համլետ Հարությունյանի

 

 

Հիանալի կատարում. Dorians — Lonely planet

16 Մայիսի, 2013 1 comment

1362425218_gorՔիչ առաջ հանրայինի եթերում Եվրատեսիլ 2013 -ում 11-րդ համարի ներքո ելույթ ունեցավ մեր խումբը` Dorians-ը: Լավ երգ, լավ կատարում. ունենք հաղթելու բոլոր նախադրյալները, սակայն մինչ այդ պետք է հաղթահարենք կիսաեզրափակչի շեմը: Այնպես որ, միասնաբար քվեարկում ենք մեր երկրի օգտին…

Hamlet Harutyunyan — Verjin Zang

Երգի պրեմիերա. Hamlet Harutyunyan Verjin zang \ Համլետ Հարությունյան Վերջին զանգ

98 տարի անց

april2498 տարի է անցել Հայոց Ցեղասպանության դաժան, ծանր և անմարդկային օրերից, սակայն հայերի հիշողությունը միշտ թարմ կմնա, քանզի ոչինչ, նույնիսկ ժամանակը, չի կարող մեղմացնել այն ցավը, որը հայերն ապրել են 98 տարի առաջ: Մի մեծ ցավ է նաև այն, որ մեղավորները չեն պատժվել: Չնայած նրան, որ շատ քայլեր են արվել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, 2 տասնյակից ավելի երկրներ ճանաչել են այն, շատ երկրներ էլ այդ երևույթը դատապարտելու ուղղին են բռնել, սակայն Ցեղասպանություն իրականացրած թափթփուկների ժառանգները` ներկայիս թուրք հասարակությունը, չի ընդունում իրենց նախնիների անմարրդկային արարքների ծանրությունն ու առհասարակ զերծ են մնում 1.500.000 մարդկանց սպանությունը ցեղասպանություն կոչելուց: Սակայն եթե ժամանակը չի կարող երբեք բուժել հայերի սրտում բաց մնացած այս վերքը, ապա ժամանակը կստիպի եթե ոչ ներկայիս, ապա հետագա թուրք սերունդներին գիտակցելու իրենց նախնիների արած ոճրագործությունը և ընդունել, որ նրանք մեղավոր են մեր առջև:

Հեղինակ` Համլետ Հարությունյան

Նոր էջ United Armenia-ում

mq1Մեր` հայերին նվիրված բլոգում ավելացվել է նոր էջ` Լուրեր: Այստեղ դուք կարող եք դիտել Սիվիլնեթի կողմից տրամադրված լրատվությունը, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դիտել ուղիղ միացումներ: United Armenia բլոգ, Լուրեր էջ, Սիվիլնեթի կողմից տրամադրված լրատվություն. եղեք տեղեկացված:

Admin` Համլետ Հարությունյան:

10,000 դիտումներն արդեն անցյալում են…

10000United Armenia բլոգը նշում է իր` 10,000 դիտումների սահմանն անցնելը: Վիճակագրությունը ցույց է տվել, որ մեր հայրենակիցներին ավելի շատ հետաքրքրում են մեր բլոգի հետևյալ էջերը`
1. Առաջին տեղում ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆ է: Այս փաստը շատ հաճելի է, ինչը նշանակում է, որ մեր հայրենակիցները հետաքրքրվում են մեր անցած ճանապարհով, մեր նախնիների քաջագործություններով և մեր ծագումնաբանությամբ:

2. Երկրորդը մշակույթ բաժինն է: Այս էջի դիտելիության թիվը հատկապես բարձրացավ, երբ United Armenia-ում կատարվեցին փոփոխություններ և այն համալրվեց ավելի շատ տվյալներով` դառնալով ավելի տարողունակ և համակարգված:

Այնուհետև հերթականությամբ հետաքրքրական են`
3. Փաստեր
4. Նորություններ
5. Քննարկումներ
6. Հայֆիլմ
7. Հայմուլտ և
8. Բեռնել էջերը:
Միայն ՀՀ Սահմանադրություն էջն է, որ այնքան էլ շատ դիտումներ չունի, դա բացատրվում է երկու հանգամանքով` կամ մեզ չի հետաքրքրում այն, կամ էլ մենք շատ էլ լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները. երկրորդ տարբերակը, ինչքան էլ մի փոքր անիրական, բայց ավելի ցանկալի տարբերակ է: 🙂

Admin-Համլետ Հարությունյան

Երկրորդ հեղինակային ստեղծագործությունը մի քանի օրվա ընթացքում…

Երգի պրեմիերա. Hamlet Harutyunyan Melody(Մեղեդի)
Author-Hamlet Harutyunyan
Arranged by: Hamlet Harutyunyan
Mixed by: Karen Avagyan
All rights reserved ©

UniArm-ը 1 տարեկան է…

Happy-Birthday1Մեկ տարի առաջ էր, երբ վերաբացվեց հայերի մասին և հայերի համար պատրաստված այս բլոգը. ինչ՞ու վերաբացվեց, որովհետև իրականում այն ստեղծվել էր ավելի վաղ, սակայն ապրիլի 24-ին չափից դուրս շատ ինֆորմացիա տեղադրվեց ցեղասպանության մասին և այնուհետև տարածվեց ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական կայքերով, ինչից հետո «անհասկանալի» պատճառներով բլոգն արգելափակվեց, սակայն մենք վերաբացվեցինք և արդեն 1 տարի է շարունակում ենք մեր գործունեությունը: Քիչ չէր տարված աշխատանքը: Հիշեցնեմ, որ այս բլոգն ստեղծվել է հայերի համար, և այն ամբողջովին հայերի մասին է: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի անգամ facebook սոցիալական ցանցում տարածվեց ադրբեջանցիների ապատեղեկատվությունները մեր և մեր պատմության մասին, որտեղ նրանք պնդում էին, թե մենք ընդամենը 100-ամյա պատմություն ունենք, և ահա հայտնվեց առաջին հոդվածը United Armenia-ում` Ադրբեջանն աղավաղում է Հայաստանի պատմությունը: Այնուհետև մենք շարունակեցինք մեր գործունեությունը և սկսեցինք նպաստել հայերին մեր հնարավորությունների շրջանակում գոնե մի փոքր ավելի տեղեկացնելու համար, տեղեկացնելու հայկական պատմության, նորությունների, կարծիքների, մշակույթի և այլնի մասին: Մեծ էր զարմանքը, երբ պարզ դարձավ, որ շատ շատերը նույնիսկ տեղյակ էլ չէին, որ Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ ՉՈՒՆԻ: Այնուհետև պարզվեց որ ևս մի քանի շատ հետաքրքիր փաստեր անհայտ էին շատերի համար, որոնց թվում էին օրինակ ասպիսի փաստեր`

Եղան և տհաճ(Հունգարիան մարդասպանի ազատարար), և նաև շատ հաճելի նորություններ(Հայերը համախմբվեցին հեռուստամառաթոնի ընթացքում, 3-րդ հորիզոնական Մանկական Եվրատեսիլում և այլն):
Ահա այսպիսին է հայերին նվիրված մեր բլոգը: Շնորհակալ ենք և նաև պարտական մեր բոլոր ընթերցողներին:
Հեղինակ` United Armenia բլոգի admin-Համլետ Հարությունյան

Երգի պրեմիերա. Hamlet Harutyunyan-Dream

Երգի պրեմիերա. Hamlet Harutyunyan Dream(Երազ)
All rights reserved ©

 

8000 դիտում, և սա դեռ սկիզբն է

7204510Այսօր United Armenia բլոգը հատեց 8000 դիտումների սահմանը: Շնորհակալ ենք մեր ընթերցողներից, քանզի հենց ձեզ համար ենք ստեղծել այս հայկական բլոգը և հենց ձեզ համար էլ աշխատում ենք: 8000 դիտում, և սա դեռ սկիզբն է:

UniAdmin` Համլետ Հարությունյան

Ի՞նչ է լինելու…

arm136142757922Քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վաղը ժամը 17:00-ին հայերը կստանան բոլոր հարցերի պատասխանները: Դե ինչ, սպասենք վաղվան:

 

Նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

ասդդասդսադ

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքները

Նախագահական ընտրություններն ավարտված են

tigran-makuchyan-armenia-presidental-elections2013Ըստ ԿԸՀ-ի ուղիղ ժամը 20:00-ին փակվում են բոլոր տեղամասերը, և ընտրություններն անցնում են մյուս կարևոր փուլին` քվեաթերթիկների հաշվմանը: Ըստ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի կենտրոնական հանձնաժողովը կեսգիշերին, իսկ միգուցե ավելի շուտ, կհայտարարի քվեարկության նախնական տվյալները: